Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. «Վերևից» անդին գժանոցն է

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. «Վերևից» անդին գժանոցն է
22.12.2012 | 23:12

Էպոսագետը ավետեց` «Վերևն Աստված կա»: Ու մինչ այդ ախարհացունց լուրից բոլորով ուշքի չէինք եկել, տարոնասեր ընկերներս հակաճառեցին` «Վերև Տարոն կա»: Ձերդ տարոնափայլությունն էլ բլոգերներին խոստացավ` «Երևանը պետք է վերևից էլ սիրուն լինի» (բնականաբար ինքը «վերևից» է նայում):

Ըստ երևույթին, էպոսագետն էլ տարոնափայլությանն է «վերևներում» ասել որ Ձմեռ պապը «վերևից» ընտրված, բայց էպոսային կերպար է, որի պատճառով քաղաքահարեմն էլ օրերս հատ-հատ «ընտրեց» նրանց ու պատգամեց, որ «պապերը պետք է միշտ էպոսային կերպարի մեջ մնան», ասել է թե` «միշտ գծի մեջ», բայց ոչ երբեք «գծի վրա» (ասենք, օրինակ, Ձյունանուշին ձեռք չգցեն, պանել դուրս չգան, քաղաքապետի գծերի վրա աչք չտնկեն կամ ուզեն ու աշխարհիկ այլ կարգի ախմախություններ): Այսինքն, Ձմեռ պապը պետք է լինի նույնքան սուրբ ու ճաճանչափայլ, որքան «վերևների» մարդիկ:
Ու էսպես` լիքը մարդ «վերևներում» լրիվ ոնց-որ խառնում է սաղ:
Էսքան ուրախ կյանքը մեզ ո՞վ է տվել, եթե ոչ «վերևները»:

Դիտվել է՝ 11091

Մեկնաբանություններ